Հուսով եմ՝ չեմ օգտագործի Ուկրաինա զորք մտցնելու իրավունքս, իսկ Ղրիմի` Ռուսաստանին միանալն ուժի կիրառման արդյունք չէ. Պուտին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում տրված այն հարցին, թե արդյո՞ք Ղրիմի` Ռուսաստանին միանալն ուժի կիրառման արդյունք է, ՌԴ-ի նախագահը հերքեց շրջանառվող կարծիքները՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակիչները:
«Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, այլ ստեղծել է ազատ կամքի և իրավունքի արտահայտման պայմաններ` իր ժողովրդի համար, ովքեր և կատարեցին իրենց որոշումը»,-ասել է Պուտինը:
Իսկ այն հարցին, թե Ռուսաստանը կմտցնի Ուկրաինա իր զորքերը, Պուտինը պատասխանել, որ հուսով է, որ ստիպված չի լինի օգտագործել Ուկրաինա զորք մտցնելու իր իրավունքը, ինչը նրան տվել է ՌԴ Դաշնության խորհրդը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու