Ժնևում ընթանում է Ուկրաինայի իրադրության կարգավորմանը նվիրված քառակողմ հանդիպումը
Աշխարհ
Ժնևում արտաքին գործերի նախարարների մակարդակով սկսվել է Ուկրաինայի իրադրության կարգավորմանը նվիրված քառակողմ հանդիպումը, որին մասնակցում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Ռուսական կողմը ներկայացնում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրամիությունը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ՈՒկրաինան՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
Սպասվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կոնսուլտացիաները կտևեն շուրջ երկու ժամ, ինչից հետո դրանք կշարունակվեն աշխատանքին լանչի ռեժիմով:
Նախքան քառակողմ հանդիպումը, Ժնևում երկկողմ հանդիպում են անցկացրել Լավրովը և Քերին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու