Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում 

Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանը և Ուկրաինան մաս-մաս անելու և Վիկտոր Յանուկովիչի մասին

Աշխարհ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկու ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց քաղաքացիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին, ինչպես նաև միջազգային իրադրությանը: Նախագահին հարց ուղղեցին ոչ միայն տաղավարում հավաքված լրագրողներն ու հյուրերը, այլև երկրի տարբեր շրջանների քաղաքացիներ, որոնք իրենց հարցերն էին ուղղում զանգահարելով կամ հաղորդագրություն ուղարկելով:

Այն հարցին, թե որքանով է համապատասխանում Ուկրաինայի ճգնաժամում ՌԴ-ի «ներդրումը», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթ և մտացածին է համարել այդ խոսակցությունները, թե իբր Ռուսաստանն է հրահրել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունը։

Ղրիմի «Բերկուտի» հրամատարը հետևյալ հարցը տվեց, որ երբ հատուկ ջոկատայինների վրա կրակում էին, հարձակվում էին, սպանում էին, իրենց հրահանգ էր տրված արյուն չթափել և իրենք կատարում էին այդ հրահանգը սրբությամբ. իսկ Յանուկովիչն ի՞նչ արեց. «Դուք վաղուց եք շփվում նրա հետ, նա մի՞շտ է այդքան թուլամորթ ու ծախու գտնվել»,-հարցրել է հրամանատարը:

Ի պատասխան' Պուտինն ասել է. «Յանուկովիչը ծայրահեղ պահերին փորձում էր անել այնպես, ինչպես ճիշտ էր գտնում, որպեսզի առանց արյուն թափելու երկիրը դուրս բերի ճգնաժամից, նա ևս բազմիցս է մտածել զենք կիրառելու մասին, բայց նրա «ձեռքը չի գնացել» իր քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մասին հրաման ստորագրել»,-հայտարարել է Պուտինը:

«Կիևում անընդունելի է այն վերաբերմուքը, որին արժանացան բերկուտցիները, չի կարելի ծնկի իջեցնել այն մարդկանց, ովքեր պայքարում են ժողովրդի համար: Իսկ Ուկրաինան վաղ թե ուշ կհասկանա, որ Ռուսաստանը Ղրիմի հարցում այլ կերպ չէր կարող վարվել»,-ավելացրել է Պուտինը:

Այն հարցին, թե ինչ կաներ ինքը, եթե լիներ Յունոկիվիչի փոխարեն, ըստ էության չպատասխանելով հարցին, նշել է, որ փոքրուց իր մեջ սերմանվել է ժողովրդի և պետության նկատմամբ մեծ հավատարմություն:

«Դուք գիտեք, որ իմ առաջին աշխատանքը եղել է ԽՍՀՄ-ի ԱԱԾ-ում, մեզ այնտեղ դաստիարակում էին որոշակի ձևաչափով: Այս դաստիարակությունը հիմնված էր ժողովրդի նմատմամբ ունեցած մեծ և խիստ նվիրվածության վրա»,-ասել է նախագահը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք Է հայտնել, որ որոշակի ուժեր ցանկանում են Ռուսաստանը «մանրատել» Հարավսլավիայի օրինակով: Այս մասին նա հայտարարել Է ուղիղ գծի ժամանակ՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգի բնակչի տեսահարցին: 

«Գժտեցնել Ռուսաստանը և Ուկրաինան, բաժանել, մաս-մաս անել ըստ էության միասնական ժողովրդին՝ միջազգային քաղաքականության առարկան է հարյուրամյակների ընթացքում»,- հավելել Է Պուտինը:

«Ջանում են մանրատել: Տեսեք, ինչ արեցին Հարավսլավիան: Բաժանել են մանր կտորների, իսկ այժմ մանիպուլյացիաներ են անում, ինչով որ կարել է մանիպուլյացա անել»,- հավելել Է նա:

Իսկ այն հարցին, թե ինչ պետք է անի Ուկրաինան ճգնաժամից դուրս գալու համար, Պուտինը պատասխանել է.

«Ուկրաինայի' ճգնաժամից դուրս գալու միակ ուղին երկխոսությունն է, բնականաբար, առանց ուժի կիրառման: Արևելքում խոսում են դաշնայնացման մասին, իսկ Կիևում՝ ապակենտրոնացման։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը և ով ինչ է ուզում»,- հայտնել է Պուտինը։

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ փոխզիջման եզրեր չպետք է գտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

«Ուկրաինայի հարցի շուրջ փոխզիջման եզրեր չպետք է գտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, այն պետք է փնտրել Ուկրաինայի քաղաքական ուժերի միջև»:

Այն հարցին, թե արդյո՞ք Ղրիմի' Ռուսաստանին միանալն ուժի կիրառման արդյունք է, ՌԴ-ի նախագահը հերքեց շրջանառվող կարծիքները՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակիչները:

«Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, այլ ստեղծել է ազատ կամքի և իրավունքի արտահայտման պայմաններ' իր ժողովրդի համար, ովքեր և կատարեցին իրենց որոշումը»,-ասել է Պուտինը:

Իսկ այն հարցին, թե Ռուսաստանը կմտցնի Ուկրաինա իր զորքերը, Պուտինը պատասխանել, որ հուսով է, որ ստիպված չի լինի օգտագործել Ուկրաինա զորք մտցնելու իր իրավունքը, ինչը նրան տվել է ՌԴ Դաշնության խորհուրդը:

Ուժի գործոնը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել միջազգային հարցերում, բայց պետությունները պետք է ընդունեն վարքագծի այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան փոխզիջման գալ ուժի կիրառման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչ վերաբերում է միջազզգային հարցերում ուժի գործոնին, ապա այն միշտ էլ եղել է, և, վստահ եմ' միշտ էլ լինելու է»,- ասել է Պուտինը «ուղիղ գծի» շրջանակներում: Ընդ որում, Պուտինը վստահ է, որ «հարցն այն մասին է, որ ուժը միջազգային հարցերում մեծ դեր ունի և պետությունները՝ ելնելով առողջ դատողությունից, պետք է հետևեն իրենց վարքագծին»:

ՌԴ-ի նախագահ Պուտինը հայտարարել է նաև, որ պատրաստ է աշխատել Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուների հետ, այդ թվում և' Յուլյա Տիմոշենկոյի:

«Ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուների հետ, այդ թվում' Տիմոշենկոյի»,-հայտարարել է Պուտինը:

Մերձդնեստրի մասին տրված հարցին Պուտինը պատասխանել է, որ անհրաժեշտ է անմիջապես հանել Մերձդնեստրի շրջափակումը Մոլդովայի և Ուկրաինայի կողմից: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացվել է պետության անկախությունը ճանաչելու՝ Մերձդնեստրի իշխանությունների խնդրանքի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարավարևելյան Ուկրաինան անվանել է «Նովոռոսիա» և պահանջել է ապահովել այդ մարզերում ռուսների իրավունքները:

«Փոխզիջումը պետք է փնտրել ոչ թե երրորդ խաղացողների, այլ հենց Ուկրաինայի ներքին քաղաքական տարբեր ուժերի միջև:Հարցն այն չէ, որ պետք է ապահովել ռուսների և ռուսախոսների օրինական իրավունքները Ուկրաինայի հարավ-արևելքում: Հիշեցնեմ, օգտվելով ցարական ժամանակների տերմինաբանությունից, սա «Նովոռոսիան» է, և այդ Խարկովը, Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնը, Նիկոլաևը, Օդեսան ցարական ժամանակներում Ուկրաինայի կազմում չեն եղել», - հայտարարել է նա:

Նա նշել Է, որ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը մասամբ կապված Է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հետ: «Երբ ռազմական ենթակառուցվածքը մոտենում Է մեր սահմաններին, մենք պետք Է ձեռնարկենք պատասխան քայլեր»,- ասել Է նա: «Եվ Ղրիմի վերաբերյալ որոշումը մասամբ կապված Է դրա հետ»,- հայտնել Է նախագահը:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ արդի աշխարհում մարտական գործողությունների տեսակետից սահմաններին մոտիկությունն այնպիսի նշանակություն չունի, ինչպես նախկինում՝ նկատի առնելով արդի սպառազինությունները: «Բայց եթե այնտեղ (Ղրիմ) մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը, նրանք այնտեղ կտեղակայեն հարվածային միջոցներ, և այդ ժամանակ Ռուսաստանը դուրս մղված կլինի Մերձսևծովյան տարածաշրջանից»,- պարզաբանել Է նա:

«Ուղիղ գիծ 2014» ասուլիսի ընթացքում  Պուտինին տրված այն հարցին, թե երբ Ռուսատանը կտեսնի առաջին տիկնոջը, նախագահը պատասխանել է։

«Սկզբում իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պետք է ամուսնացնել, հետո նոր իմ մասին մտածեմ»,- պատասխանեց Պուտինը։

Ռուսաստանի նախագահին տեսազանգի միջոցով հարց ուղղեց նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը՝ հատուկ ծառայությունների կողմից առցանց հաղորդակցության զանգվածային գաղտնալսումների և անձնական տվյալների հավաքագրման մասին։ Սնոուդենին հետաքրքրիր էր, թե Ռուսաստանը որևէ կերպ գաղտնալսո՞ւմ, հավաքո՞ւմ է միլիոնավոր անհատների մասնավոր տվյալները։

«Հարգելի պարոն Սնոուդեն, Դուք նախկին գործակալ եք։ Ես էլ նախկինում հետախուզության հետ կապ ունեցել եմ։ Այնպես որ, ես ու Դուք մասնագիտական լեզվով կխոսենք»,- կատակեց Պուտինը։

Նա ասաց, որ Ռուսաստանում օրենսդրորեն խստիվ կարգավորված է հատուկ ծառայությունների կողմից հատուկ միջոցների կիրառումը։ Հեռախոսազրույցների գաղտնալսումը, համացանցում հետևելը կարող է կատարվել տվյալ քաղաքացու նկատմամբ դատարանի որոշմամբ, ուստի զանգվածային բնույթ չի կրում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ղրիմում ստալինյան տարիներին բռնադատված հայերի արդարացման մասին հրամանագիր ստորագրել, այս մասին նա հայտնել է Ռուսաստանի 3 հեռուստակայանների և երկու ռադիոկայանների ուղիղ եթերում: Պուտինը նշել է, որ իրենք պատրաստում են Ղրիմի թաթարների արդարացման հրամանագիր, սակայն ավելացրել է, որ այդ փաստաթուղթը վերաբերում է թերակղզու մյուս ազգերին նույնպես: «Դրանք և՛ հայերն են, և՛ գերմանացիները, և՛ հույները», – թվարկել է նա, – «մենք պետք է հիշենք այդ բոլոր ազգերի ներկայացուցիչներին»:


 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ
Ամենադիտված