Ճապոնացիները Թուրքիային զգուշացրել են կառուցվող ատոմակայանի հնարավոր աղետի մասին (տեսանյութ)
Աշխարհ
Ճապոնացիները Թուրքիային զգուշացրել են, որ երկրում կառուցվող ատոմային էլեկտրակայանը կարող է աղետի պատճառ դառնալ:
Ճապոնացիները youtube սոցիալական ցանցում Թուրքիայում կառուցվող ատոմակայանի դեմ թուրքերենով տեսահոլովակ են տեղադրել:
Հիշեցնելով Ֆուկուսիմայի ատոմային աղետը` տեսահոլովակի ճապոնացի հեղինակները հայտնում են, թե ամաչում են, որ Ճապոնիայի վարչապետը Թուրքիայում ատոմակայան կառուցելու պայմանագիր է ստորագրել:
Տեսահոլովակում Ֆուկուսիմայի աղետը վերապրած քաղաքացիները Թուրքիային զգուշացնում են այդ երկրում կառուցվող երկու ատոմայականներում հնարավոր աղետներ լինելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու