Լիտվայի խորհրդարանն օրենք է ընդունել եվրոյին անցնելու մասին
Աշխարհ
Լիտվայի խորհրդարանն ապրիլի 17-ին ընդունել է օրենք եվրո մտցնելու մասին: Փաստաթղթում նախապես որոշված են ազգային դրամական միավորը (լիտը) համաեվրոպականով փոխարինելու մեխանիզմները, որին պլանավորվում է անցնել 2015 թվականին:
«Լիտվային ֆինանսական եվրոգոտու մեջ ընդունելու որոշումը Եվրահանձնաժողովը կկայացնի հունիսի սկզբին: Մեր տնտեսական ցուցանիշները գործնականում երաշխավորում են դրական վճիռը»,- նշել է Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը:
Եվրոյով կանխիկ լիտերի փոխանակումը Լիտվայի բանկը (երկրի Կենտրոնական բանկը) կիրականացնի անվճար՝ առանց գումարի և ժամանակի սահմանափակման: Մինչև 2015 թվականի հունվարի 15-ը պլանավորվում է լիտի և եվրոյի զուգահեռ շրջանառություն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու