Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում 

Որքա՞ն են կազմել Ուկրաինայի նախագահի ներկայիս թեկնածուների ֆինանսական եկամուտներն անցյալ տարում

Աշխարհ

Այժմ մեզ հայտնի է Ուկրաինայի ամենաաղքատ թեկնածուի անունը: Ուկրաինայի նախագահի թեկնածուներից ամենաաղքատը դուրս եկավ «Նոր Կիև» հասարակական միավորման նախագահ Զորյան Շկիրյակը՝ ավելի աղքատ, քան Դմիտրի Յարոշը: Տարվա կտրվածքով նա չի ստացել «ոչ մի կոպեկ» եկամուտ: Ճիշտ է` որքան էլ որ զարմանալի է, նա առանց այդ եկամտի ծախսել է մոտ 100.000 գրիվնա ( 1 դոլարը կազմում է մոտավորապես 11 գրիվնա): Այս մասին ասվում է նրա հարկային հայտարարագրերում, որը հրապարակվել է Центризбирком կայքում:

Զորյան Շկիրյակ

Զորյան Շկիրյակը, ով իրեն նախագահի թեկնածու է տեսնում, որպեսզի Կիևը մաքրի «տիտուշկաներից», նշել է նաև, որ ժամանակավորապես չի աշխատում: Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մեջ նրա ընտանիքի անդամների և ընտանեկան եկամուտների մասին բաժինները նույնպես դատարկ են:

Այդ ամենի հետ մեկտեղ Զորյան ցույց է տվել, որ 2013 թվականին ծախսել է 16,2.000 գրիվնա` վարկի փակման համար, ավելի քան 5.000 գրիվնա` վարկային տոկոսների համար, ինչպես նաև ինչ-որ ընկերությունում ներդրել է 75,7 գրիվնա` հատուկ կապիտալի համար:

Բացի այդ, Շկիրյակն ունի մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ Toyota Camry XLE 2005 և Nissan Primera 2003 թվականի արտադրության: Նշենք, որ ընտրություններին մասնակցելու համար նա գտել է 2.5 միլիոն գրիվնա (մոտ 233 հազար դոլար)` որպես դրամական գրավ:

Դմիտրի Յարոշ 

«Աջ սեկտոր» կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշն, ով առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եկամուտների մասին իր հայտարարագրում նշել է, որ 2013 թվականին ոչ մի կոպեկ եկամուտ չի ունեցել: Փաստաթղթերում Յարոշը նշել է, որ ինքը ժամանակավորապես չի աշխատում: Միայն հայտարարագրել է, որ իր ընտանիքն անցած տարի ընդամենը 807 գրիվնայի եկամուտ է ունեցել (մոտ 73 դոլար): Յարոշն ու իր ընտանիքը բանկային խնայողություններ չունեն:

Նշվում է, որ նրա տրամադրության տակ կա 46.4 քառակուսի մետր մակերեսով բնակարան, իսկ ընտանիքի անդամների տրամադրության տակ՝ 53.9 քառակուսի մետր մակերեսով բնակարան: Քաղաքական գործիչն ունի 2009 թվականի արտադրության Skoda Octavia մեքենա:

Աջ հատված արմատական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յորոշը, ով նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է վերացնել ռուսական ագրեսիոն ուղղությունը, ջարդել օլիգարխիկ համակարգը և վերադարձնել Ուկրաինային միջուկային ստատուսը, նույնպես հայտնվել է աղքատ: Տարեկան նա, ըստ հայտարարագրման, աշխատել է 0,00 գրիվնա, իսկ Յարոշի ընտանիքի եկամուտը 2013 թվականին կազմել է 803 գրիվնա:

Յարոշն ունի մեկ բնակարան իր անունով, և բնակարան ընտանիքի անդամների անունով: Նա վարում է Skoda Octavia 2009, իսկ ընտանիքի անդամներն ունեն Opel Astra 2006: Պարզվել է նաև, որ Յարոշը չունի բանկային հաշիվներ: Այս ամենի հետ մեկտեղ Աջ հատվածի առաջնորդը գտավ 2,5 մլն գրիվնա` նախագահական ընտրությունններին մասնակցելու համար:

Յուլյա Տիմոշենկոն

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անցած ողջ տարին գտնվելով  բանտում, ստանում էր աշխատավարձ «Բատկիվշինա» կուսակցությունից։ Որպես խմբակցության ներկայացուցիչ` տարվա կտրվածքով նրա եկամուտը կազմել է 180.000 գրիվնա: Այս մասին հայտնում է centizberkom-ը: 

Ինչպես նաև Տիմոշենկոն ցույց է տվել, որ ունի մեկ բնակարան: Սա այն է, ինչ պաշտոնապես ունի նախկին վարչապետը. հայտարարագրում նրա ունեցվածքի վերաբերյալ չկա ուրիշ ոչ մի պաշտոնական տվյալ, ո′չ անշարժ գույքի, ո′չ ավտոմեքենայի, ո′չ էլ բանկային հաշիվների մասին: Բացի դրանից, հաշվառման հայտարարագրում նշված չէ նաև նրա ամուսնու՝ Ալեքսանդր Տիմոշենկոյի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն լրագրողներին ցույց էր տվել իր առանձնատունը, որը նա վարձակալել էր դեռ 10 տարի առաջ: Սակայն, հայտարարագրում վարձակալությունների և նմանատիպ գույքային անդրադարձերի մասին ևս ոչինչ ասված չէ:

Հետաքրքրական է, որ Տիմոշենկոյի` նախագահ ընտրվելու դեպքում գազի արքայադուստրը խոստանում է Ուկրաինայում վերացնել օլիգարխիան:

Պյոտր Պորոշենկո

Ժողովրդական թեկնածու, շոկոլադե թագավոր, «Roshen» ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն, սկզբում որոշել էր թեկնածությունը չդնել Ուկրաինայի նախագահական ընտրություններում, ԿԸՀ-ի հայտարարության մեջ այդպես էլ գրվել էր. «այս էջում տեղեկությունը բացակայում է»:

Սակայն, տեսնելով, որ իր մրցակիցների մեջ նա հայտնվում է «սպիտակ ագռավի» կարգավիճակում, Պորոշենոկոն որոշեց իր սխալն ուղղել, քանի որ ժողովուրդն արդեն գիտեր, որ տարվա կտրվածքով նա իր շոկոլադների շնորհիվ աշխատել է մոտ 51,8 մլն գրիվնա: Ի դեպ, իր հաղթանակի դեպքում նա խոստանում է վաճառել «Roshen»-ը և հրաժարվել բիզնեսից:

Պյոտր Պորոշենկոյի եկամուտներն անցած տարի կազմել են 51.83 մլն գրիվնա, իսկ նրա ընտանիքի անդամներինը՝ 52 հազար գրիվնա: 

Պորոշենկոն ունի ընդհանուր մոտ 4.6 հա մակերեսով 5 հողատարածք: Թեկնածուն հայտարարագրել է նաև երեք բնակարան, 1.3 հազար քառակուսի մետր մակերեսով տուն, որն անցած տարի է ձեռք բերել 29.8 մլն գրիվնայով:

Պորոշենկոն հայտարարագրում նշել է նաև երեք մեքենայի, Bayliner 185 R նավի և կցասայլի մասին: Թեկնածուն բանկային հաշիվներում ունի 114 մլն գրիվնա, իսկ ընտանիքի անդամները՝ 105 հազար: Նա տնօրինում է նաև 8.6 մլն գրիվնայի արժեթղթեր: Որպես ընտանիքի անդամներ՝ նա նշել է կնոջը և 3 անչափահաս երեխաներին, որոնցից երկուսն աղջիկ են:

Օլեգ Լյաշկո

Ուկրաինայի ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն, ով մի ժամանակ թաթախված էր գեյ-սկանդալի մեջ, տարվա կտրվածքով աշխատել է 195.000 գրիվնա։

Լյաշկոն ունի մեկ հողատարածք և 2 բնակարան` 95.5 և 367.2 քառակուսի մետր մակերեսով, որոնցից մեկը հայտարարագրում նշված է որպես ընտանեկան մանկապարտեզ:

Բացի այդ Լյաշկոն ունի 3 ավտոմեքենա: Toyota Prado 2004, Mercedes-Benz S 2006, land Rover Ranger Rover 2008: Նրա քաղաքացիական կինն ու աղջիկը նույնպես համարվում են առանձնատների սեփականատերեր:

Բացի այդ, Լյաշկոն 70.000 գրիվնա է փոխանցել բարեգործական հիմնադրամին:

Օլեգ Տյագնիբոկ

ԿԸՀ կայքում հայտարարագիր է հայտնվել նաև «Սվոբոդա» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի եկամուտների մասին: Նա 2013-ին հայտարարագրել է 243.174 հազար գրիվնա (22 հազար դոլար) եկամուտ, որը ստացվել է հիմնականում աշխատավարձի տեսքով:

Նշվում է, որ նրան է պատկանում երկու բնակարան: Նա ունի 2008 թվականի արտադրության Toyota Sequoia մեքենա:

Կուսակցության առաջնորդը բանկային հաշիվներում պահում է 22.8 հազար դոլար, իսկ իր ընտանիքի անդամները՝ 10.7 հազար դոլար:

ԿԸՀ-ն նրան նույնպես գրանցել է որպես նախագահի թեկնածու` վճարելով 2,5 մլն գրիվնա' նախագահական ընտրությունններին մասնակցելու համար: :


Օլեգ Ցարև

Օլեգ Ցարևը և նրա ընտանիքի անդամներն ունեն 7 բնակարան, տուն, հողամաս, թանկարժեք ավտոմեքենաներ:

2013 թվականին ստացել է 234.000 գրիվնա աշխատավարձ: Այդ ընթացքում նրա ընտանիքն աշխատել է 1,8 մլն գրիվնա, այս եկամուտները առևտրային բիզնեսի շրջանակներում:

Ցարևն ունի 2 հողատարածք, մեկ առանձնատուն և մեկ բնակարան:

Նրա ընտանիքի անդամները նույնպես ունեն բնակարաններ և հսկայական հողատարածք: Ընդհանուր առմամբ, Ցարևն ունի 3 առանձնատուն և 7 բնակարան, իսկ ավտոմեքենաներից նրա ընտանիքն ունի Lexus (2007), Toyota Camry 2007 և Stema: Իսկ նրա ընտանիքը Porsche Gayenne 2006:

Օլգա Բոգոմոլեց

Նախագահի թեկնածու Օլգա Բոգոմոլեցը շատ հանկարծակի դարձավ միլիոնատեր: 

Մայդանի բժիշկ հերոսուհու և հասարակական գործիչի 2013-ի եկամուտը կազմել է 3,3 մլն գրիվնա, որից 2 մլն-ը ստացել է ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ, 511.000-ը անշարժ գույքի վարձակալությունների իսկ 98.000-ը` առևտրային գործունեության արդյունքում:

Բոգոմոլեցի ընտանիքի եկամուտը 2013 թվականի կտրվածքով կազմել է մոտ 1.157 մլն գրիվնա:

Բոգոմոլեցն ունի 2 բնակելի տուն (539, 8 և 33,9 քառակուսի մետր մակերեսով), 7 բնակելի տուն (110.4 , 122, 21.2, 252.9, 78.6, 95.3, 83.27 քառակուսի մետր մակերեսով ), 2 ավտոտնակ և 4 ավտոմեքենա՝ Daewoo Lanos, BAZ, Mitsubishi Outlander, Mercedes-Benz ML:

Միխայիլ Դոբկին

Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը մեկ տարվա ընթացքում աշխատել է 21 մլն գրիվնա: Նրա ընտանիքը նույնպես ունեցել է լավ եկամուտ. մոտ 18 մլն գրիվնայի չափով: 

Դոբկինի սեփականության մեջ է մտնում մեկ բնակարան, իսկ ընտանիքի անդամներն իրենց անվամբ ունեն 2 առանձնատուն:

Նախկին նահանգապետն ունի 3 ավտոմեքենա Toyota Land Cruiser, որոնցից վերջինը նա գնել է անցած տարի` 883.000 գրիվնայով: Դոբկինի ընտանիքն ունի Mercedes GL 350, Volkswagen Multivan, Porsche 991 Turbo ավտոմեքենաներ: 

Ինչպես պարզ դարձավ, Դոբկինն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ծովային տեխնիկայի նկատմամբ: Հայտարարագրում նրա և նրա ընտանիքի գույքի մասին հատվածում նշված է 4 նավ՝ Silver Hawk 520, Pass Peote, Tracker Tundra 21 և նավակ «Теремок»:

 Սերգեյ Տիգիպկոն 

«Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Սերգեյ Տիգիպկոն 2013 թվականին ստացել է 263,5 մլն գրիվնա: Այս եկամուտի գլխավոր խթանները համարվում են դիվիդենտները և տոկոսները:

Նախագահի թեկնածուն հայտարարագրում ցույց է տվել, որ ինքն ու իր կինն ունեն հսկայական հողատարածք 33.960 քառակուսի մետր մակերեսով և բնակարան՝  40 քառակուսի մետր մակերեսով:

Բացի այս ամենից, Տիգիպկոն ունի 6 ավտոմեքենա՝ BMW 760, Lexus LX 470, Toyota Prado 2007, Mercesdes S500, Range Rover, Volkswagen Multivan: Այս մեքենաները ձեռք բերելու համար նա ծախսել է 920.000 գրիվնա: Բանկային հաշիվներում նախագահի թեկնածուն ունի 1 մլն 306 հազար 828 գրիվնա:

Պյոտր Սիմոնենկո

Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Պյոտր Սիմոնենկոյի աշխատավարձը տարեկան կտրվածքով կազմում է 314.000 գրիվնա:

Նա ունի 2 բնակարան։ Նախագահի թեկնածու Պյոտր Սիմոնենկոյի առանձնատուներից մեկը գտվում է Կիևում, որը ցավոք շրջապատված չէ ցանկապատով, ինչի արդյունքում փետրվարի 24-ին անկարգությունների ժամանակ այն այրվեց և թալանվեց: 

Սակայն այս ամենը չի խանգարում Սիմոնենկոյին՝ բանկային հաշվի վրա ունենալ 170.000 գրիվնա, իսկ նախագահ ընտրվելու դեպքում, ինչպես բոլոր թեկնածուները, խոստանում է Ուկրաինայում վերացնել օլիգարխիկ համակարգը:

Վադիմ Ռաբինովիչ

Ուկրաինայի Հրեական կոնգրեսի ղեկավար, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վադիմ Ռաբինովիչը և նրա ընտանիքն ունի 5 ավտոմեքենա, 3 հողատարածք, 2 առանձնատուն (106.2 և 688.2 քառակուսի մետր մակերեսով  ) և բնակարան:

2013 թվականի ընթացքում նա աշխատել է մոտ 1մլն գրիվնա: Ռաբինովիչի ընտանիքը մեկ տարվա ընթացքում աշխատել է 252,7.000 գրիվնա:

Ինչպես պարզ է դառնում հայտարարագրից, Ռաբինովիչը չունի անշարժ գույք, իսկ ընտանիքի անդամները ունեն 3 հողատարածք, 2 բնակելի առանձնատուն, բնակարան և սեփական տուն:

Նա ունի 2 ավտոմեքենա Lexus LX 460 2011 և Mersedes-Benz W 140 S 600, իսկ Ռաբինովիչի ընտանիքն ունի երեք ավտոմեքենա՝ Toyota և 2 Lexus, ինչպես նաև ծովային տեխնիկա:

Նրա բանկային հաշվի վրա կա 87,9.000 գրիվնա: Իր` նախագահ ընտրվելու դեպքում, նա խոստանում է երկու տարի անց հրաժարական տալ:

Նատալիա Կորոլևսկայան

Գերագույն Ռադայի պատգամավոր Նատալյա Կորոլևսկայան մեկ տարվա ընթացքում աշխատել է 191,2.000 գրիվնա:

Այս ամենից բացի, Կորոլևսկայի հաշվառման հայտարարագրում նշված է նաև նրա ամուսնու` բիզնեսմեն Յուրի Սոլոդայի և երկու տղայի մասին, ովքեր համատեղ աշխատել են 375.000 գրիվնա:

Կորոլևսկայայի բանկային հաշվի վրա կա ընդամենը 2158 գրիվնա, իսկ ընտանիքի անդամների բանկային հաշվին՝ 718.000 գրիվնա։

Նշենք, որ ուկրաինացի հարուստ գեղեցկուհին հանդես էր եկել հայտարարությամբ` Յուլիա Տիմոշենկոյին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու մասին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ
Ամենադիտված