Եվրախորհրդարանը դատապարտում է հայաբնակ Քեսաբի նկատմամբ իրականացվող հարձակումները
Աշխարհ
Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 17-ին ընդունված «Սիրիա. իրավիճակը որոշ խոցելի համայնքներում» բանաձևում դատապարտում է հայաբնակ Քեսաբի ուղղությամբ իրականացված հարձակումներն ու հարկադիր տեղահանությունը: ««Ալ Քաիդա»-ի ահաբեկչական խմբավորումների ապստամբ զինյալների հարձակումը հայաբնակ Քեսաբի նկատմամբ հանգեցրել է տարհանումների: Մենք խստորեն դատապարտում ենք կրոնական համայնքների, այդ թվում' հայերի և քրդերի նկատմամբ բոլոր հարձակումները, կոչ ենք անում հակամարտության կողմերին դադարեցնել բոլոր գործողությունները ուղղված մարդկությանը»,-ասված է բանաձևում:
Դրանում ընդգծվում է, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են հոգ տանել երկրի բոլոր փոքրամասնությունների նկատմամբ:
«Մենք դատապարտում ենք հայաբնակ Քեսաբի վրա իրականացված հարձակումը և խրախուսում տեղական ջանքերը, որոնք միտված են դադարեցնելու միջկրոնական բռնություններն ապստամբների վերահսկողության տակ և քրդական բնակավայրերում գտնվող տարածքներում: Կոչ ենք անում սիրիական գործող և ապագա իշխանություններին հուսալի ու արդյունավետ պաշտպանություն ապահովել խոցելի համայնքների համար, ապահովել նրանց անվտանգ վերադարձը սեփական բնակավայրեր, երաշխավորելով, որ հարձակումներ իրականացնողները կպատժվեն օրենքի ողջ ուժով»,- ասված է բանաձևում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու