Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղրիմի` Ռուսաստանին միանալու հարցը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարծիքներ են փոխանակել` կապված Ղրիմը Ռուսաստանին վերամիավորվելու հարցի հետ։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Խոսակցության ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն արդի ռուս-թուրքական համագործակցության հարցերով՝ ներառյալ փոխգործակցությունն էներգետիկ ոլորտում։ Քննարկվել են նաև որոշ ասպեկտներ՝ կապված Ղրիմի` Ռուսաստանին միանալու, ներառելով հարցեր, որոնք վերաբերում են ղրիմաթաթարական համայնքին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը վստահություն են հայտնել, որ, չնայած «Մայդանի» ագրեսիվ, արմատական և ծայրահեղական ուժերի գործողությունների Ղրիմում կկարողանա հաստատվել էթնիկ և կրոնական խաղաղություն ու անդորր:
Էրդողանը կարևորել է նաև, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով չտուժեն Ղրիմի թաթարները: Բացի այդ, հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է նաև ռուս-թուրքական համագործակցության վերաբերյալ' մասնավորապես էներգետիկ ոլորտում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու