Հարավային Սուդանում ՄԱԿ-ի խաղաղապահների հենակայանի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 48-ի
Աշխարհ
Հարավային Սուդանում ՄԱԿ-ի խաղաղապահների հենակայանի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 48-ի, տեղեկացնում են աֆրիկյան ԶԼՄ-ները:
Ավելի վաղ երկրում հումանիտար հարցերի գծով ՄԱԿ-ի համակարգող Թոբի Լանզերը հայտարարել էր Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգի Բոր բնակավայրում ՄԱԿ-ի առաքելության հենակայանի վրա հարձակման հետևանքով տասնյակ փախստականների զոհվելու մասին:
Ապրիլի 17-ին խաղաղապահներին խնդրագիր փոխանցելու պատրվակով շուրջ 350 մարդ էր մոտեցել գրեթե 5 հազար խաղաղ բնակիչների համար ապաստան ծառայող հենակայանին: Դրանից հետո ամբոխը ներխուժել էր հենակայան և կրակ բացել: Առաքելության աշխատակիցներին հաջողվել էր հետ մղել հարձակումը:
Հարավային Սուդանում անցյալ տարվա դեկտեմբերի կեսին բախումներ են սկսվել գերակշռող դինկա ազգության ներկայացուցիչների, որոնցից է նաև երկրի նախագահ Սալվա Կիիր Մայարդիտը, և նուերների միջև, որոնց ներկայացնում է նախկին նախագահ Ռիեկ Մաչար Տենին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու