Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում անջատվել է ռուսական ալիքների հեռարձակումը
Աշխարհ
Ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության կոնցեռնի աշխատակիցները, Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ, Կրամատորսկում անջատել են ռուսական ալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
«Կոնցեռնի աշխատակիցները Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ գործողությունների արդյունքում անջատել են ռուսական ալիքների հեռարձակումը Կրամատորսկում, որից հետո անհայտ զինված անձինք լքել են գրավված շենքը», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Կրամատորսկում ռուսական ալիքների հեռարձակումը անջատվեց, երբ զինված անհայտ անձինք գրավեցին ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության կոնցեռնը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)