Կիևը մտադիր չէ դադարեցնել հակաահաբեկչական գործողություններն Ուկրաինայի արևելյան շրջաններում
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կիևը չի պատրաստվում դադարեցնել հակաահաբեկչական գործողություններն Ուկրաինայի արևելյան շրջաններում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան:
Կիևը չի դադարեցնի Ուկրաինայի արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունները, որը կապված է Ժնևյան համաձայնագրերի իրականացման հետ, մասնավորապես, երբ ազատ կարձակվեն գրավված վարչական շենքերը և ցուցարարները զենքերը վայր կդնեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ուկրաինայի հարցի շուրջ քառակողմ բանակցությունների արդյունքներով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները ձեռք են բերել Ուկրաինայում լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածություն: Բանագնացները, ըստ Լավրովի, համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու գործընթացը պետք է առաջնորդի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ