Տիմոշենկոն ԱՄՆ-ի կոնգրեսին խնդրել է Ուկրաինային աջակցել ռազմական օգնությամբ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ITAR TASS-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ երկրի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է նրա կուսակցության մամուլի ծառայությունը:
Տիմոշենկոն ԱՄՆ կոնգրեսին խնդրել է ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը՝ Ուկրաինային օժանդակելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
«Ուկրաինան ունի մեծ օգնության կարիք, այդ թվում նաև` ռազմատեխնիկական, որը կարող է դրսևորվել հակաօդային ու հակատանկային պաշտպանության զինատեսակների տրամադրմամբ: Ես կարծում են, որ երեկ Ժնևում անցկացված քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված ամփոփիչ փաստաթուղթը ճիշտ ուղղությամբ գալու առաջին քայլն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերջին ժամանակներում առաջին անգամ կարողացել են Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց գրանցել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու