Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է Դոնեցկում կլոր սեղան կազմակերպել ցուցարարների մասնակցությամբ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում Դոնեցկում կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացնել ցուցարարների, այլ շրջանների ղեկավարների և բոլոր քաղաքական խմբակցությունների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տիմոշենկոն, ով ուրբաթ եղել է Դոնեցկում, հայտարարել է, որ բանակցություններ է վարել ցուցարարների հետ և կարող է վստահեցնել, որ հնարավոր է փոխզիջման հասնել: «Ես նաև առաջարկել եմ Դոնեցկում հաջորդ շաբաթվա ընթացքում մեծ կլոր սեղան կազմակերպել, որին ներկա կլինի գրեթե ողջ Ուկրաինան»,- հայտարարել է Տիմոշենկոն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու