ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալը այցելել է Ադրբեջան
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղարի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ծրագրերի իրականացման գծով օգնականի տեղակալ Ջուլիա Նեշեվատն այցելել է Ադրբեջան: Այցի նպատակը՝ վերականգնվող էներգառեսուրսների ոլորտում գործունեության քննարկումն ու համագործակցության համար ներուժի որոշումն է:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը և Ջուլիա Նեշեվետը համդիպումներ են անցկացրել Այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալութունում: Այնուհետև Ջուլիա Նեշեվետն այցելել է Բաքվի Բալախանը ավանում գտնվող օգտակար թափոնների վերամշակման գործարան:
«Մենք ցանկանում ենք այս ոլորտում Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերություններ ստեղծել», -նշել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու