Ուկրաինայի արևելյան շրջաններում դրությունը մնում է լարված․ Սլավյանսկում զոհեր են գրանցվել
Աշխարհ
Ապրիլի 20-ի առավոտյան Սլավյանսկի Ազգային գվարդիայի առաջնորդներից մեկը տեղեկացրել է, որ գիշերը Սլավյանսկի անցակետերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք քաղաքացի։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով տեղի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկին:
«Ակնհայտ է, որ այնտեղ տեղի է ունեցել շատ լուրջ միջադեպ: Գիշերը մեզ մոտ են տեղափոխվել հրազենային ծանր վնասվածքներով չորս մարդ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Իր հերթին «Россия 24» հեռուստաալիքը, վկայակոչելով իր սեփական թղթակցին, հայտնում է, որ սպանվածներից երկուսը՝ հարձակում իրականացնողներից են։ Ըստ հեռուստաալիքի՝ անցակետը հարձակման է ենթարկվել մի քանի ժամ առաջ՝ այն պահին, երբ այնտեղ էին գտնվում տեղացի անզեն բնակիչները։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ժնևում ավարտվել են Ուկրաինայի հարցի շուրջ քառակողմ բանակցությունները, որոնց արդյունքներով, ըստ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների, ձեռք է բերվել Ուկրաինայում լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածություն: Այս ամենով հանդերձ Ուկրաինայի արևելյան շրջաններում դրությունը շարունակում է մնալ լարված․ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները շարունակում են բողոքի ցույցերը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու