Բրիտանացի բժիշկները կտրուկ ավելացրել են հակադեպրեսանտների նշանակումը թագավորության բնակիչներին
Աշխարհ
Վերջին երեք տարվա ընթացքում բրիտանացի բժիշկները գրեթե 25 տոկոսով ավելի հաճախ են սկսել թագավորության բնակիչներին նշանակել հակադեպրեսանտներ: Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի SundayTelegraph շաբաթաթերթը, այսպես կոչված «երջանկության հաբեր» ընդունողների թվաքանակը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի:
Առողջապահության ազգային համակարգի (NHS) պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարում բրիտանացիների համար դուրս է գրվել Prozac և Seroxat դեղատեսակների 53 միլիոնից ավելի դեղատոմսեր, որոնք ուժեղ հակադեպրեսանտներ են: Դրա հետ մեկտեղ, տարեկան այդ դեղահաբերն ընդունում են երկրի 4 մլն բնակիչներ, ինչը կրկնակի գերազանցում է տասնամյա վաղեմության ցուցանիշները:
Բժիշկները նախազգուշացնում են, որ շատ հիվանդներ կախվածության մեջ են ընկնում այդ ուժեղ ներգործող դեղերից: Նշվում է, որ ավելի ու ավելի մեծ թվով բրիտանացիներ են այդ կերպ փորձում հաղթահարել վարկային ճգնաժամի պայմաններում առաջացած տագնապները:
Դրա հետ մեկտեղ առանձին հոգեբաններ այն կարծիքին են, որ շատ բժիշկներ մարդու առօրյա սովորական դժվարություններն սկսում են դիտել որպես բժշկական խնդիր և հակադեպրեսանտներ են դուրս գրում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու