Մոսկվան, Կիևը և Մինսկը համաձայնեցրել են Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ գնացքների երթևեկության գրաֆիկը
Աշխարհ
Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի երկաթուղիների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ գնացքների երթևեկության ամառային գրաֆիկը, որը կսկսի գործել հունիսի 1-ից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի երկաթուղիների» ներկայացուցիչը:
«Համաձայնեցվել են գրաֆիկի 25 գծեր (գնացքների երթևեկության տեխնոլոգիան՝ մեկնման և ժամանման համաձայնեցված ժամանակով- խմբ.) Ջանկոյով 36 հաղորդակցությունների համար. 11՝ ռուսական, 4՝ ղրիմյան, 2՝ բելառուսական, 8՝ ուկրաինական: Լրացուցիչ կհամաձայնեցվի ևս վեց գիծ: Գրաֆիկի ևս յոթ գիծ Արմյանսկով. 5՝ ուկրաինական, 2՝ բելառուսական»,- հաղորդել է գործակալության զրուցակիցը՝ ամփովելով Ուկրաինայի տարածքով գնացքների երթևեկության գրաֆիկի համաձայնեցման արդյունքները, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Մինսկում:
«Ռուսաստանի երկաթուղիների» ներկայացուցիչը նշել է, որ այժմ համաձայնեցված է Ուկրաինայի տարածքով Ղրիմի հետ հաղորդակցության գրաֆիկը: «Այս շաբաթվա ընթացքում կհամաձայնեցվեն Ուկրաինայի տարածքով բոլոր երթուղիները»,- հավելել է գործակալության զրուցակիցը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու