Մերձդնեստրի խորհրդարանը հանրապետության անկախության ճանաչման խնդրագիր է հանձնել Պետդումային
Աշխարհ
Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուռլան Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ-ի Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովին է հանձնել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) Գերագույն խորհրդի դիմումի բնագիրը՝ խնդրելով անհրաժեշտ որոշումներ ընդունել հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:
«Հանդիպման ընթացքում Մ.Բուռլան Մելնիկովին է հանձնել Պետական դումայի նախագահին ՄՄՀ-ի Գերագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 16-ի դիմումի բնագիրը՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունն անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ անհրաժեշտ որոշումներ ընդունելու խնդրանքով»,-«Ինտերֆաքսին» հայտնել է Ի. Մելնիկովի մամուլի քարտուղար Պավել Շչերբակովը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Նա հավելել է, որ իր կողմից Մելնիկովը ըմբռնումով է վերաբերվել Ռուսաստանի հետ մերձենալու Մերձդնեստրի ղեկավարության և բնակչության ձգտմանը և բարձրաստիճան հյուրին հավաստիացրել է, որ Պետդումայում ելնում են իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու քաղաքացիների օրինական իրավունքից և պատշաճ ուշադրություն կդրսևորեն ՄՄՀ-ի Գերագույն խորհրդի վերոհիշյալ դիմումի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներն ընդունել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Ռուսաստանի իշխանություններին ուղղված դիմում, որով նրանք խնդրում են ճանաչել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության անկախությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու