ԱՄՆ-ն 5 մլրդ դոլար է ներդրել Ուկրաինայում հզոր կառավարություն հաստատելու նպատակով. Պետդեպ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Վաշինգտոնը 1991թվականից ի վեր 5 մլրդ դոլար է ծախսել՝ Ուկրաինայում հզոր, ժողովրդավարական կառավարություն հաստատելու համար։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ն մոտ 5 մլրդ դոլար է ներդրել Ուկրաինայում 1991 թվականից ի վեր, երբ այն կրկին դարձել է անկախ հանրապետություն Խորհրդային միության փլուզումից հետո։ Այդ գումարը ծախսվել է ուկրաինացի ժողովրդի ձգտումներին աջակցելու համար, որը ցանկանում է ունենալ ուժեղ, ժողովրդավարական կառավարություն»,- հայտնել է Վիկտորյա Նուլանդը։
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն ընդգծել է. «Մենք, բնականաբար, փողերը չենք ծախսել Մայդանին աջակցելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ նախընտրում է Ուկրաինայի դեպքերի պատճառով լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ, սակայն պատրաստ է նման միջոցների իրավիճակի հետագա սրացման դեպքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու