Յուլյա Տիմոշենկոն հանդիպում է ունեցել Մայդանի զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի ընտանիքի հետ
Աշխարհ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում «Բատկիվշչինա մոլոդայա» կազմակերպության նախաձեռնությամբ հուշատախտակ են բացել այն դպրոցի ճակատամասին, որտեղ սովորել է Սերգեյ Նիգոյանը: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով «Բատկիվշչինայի» կայքը:
Հուշատախտակի բացմանը մասնակցել է կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն, որը հանդիպում է ունեցել հերոսի ընտանիքի, ուսուցիչների և համագյուղացիների հետ:
Հուշատախտակը զետեղել են Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղի դպրոցի պատին:
Սերգեյ Նիգոյանն առաջին զոհվածն էր հունվար-փետրվարին: Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Նիգոյանին գնդակահարել էին հունվարի լույս 22-ի գիշերը` Կիևի Գրուշևսկի փողոցում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ