ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժեղացմանը հակազդելու անհրաժեշտություն չի տեսնում
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը հակազդելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Դրան ինչ-որ կերպ հակազդելու անհրաժեշտություն առայժմ չկա: Թեև, հասկանալի է, մենք անուշադրության չենք մատնում բոլոր այդ հայտարարությունները, բոլոր այդ գործողությունները»,- ապրիլի 22-ին ասել նա լրագրողներին Եկատերինբուրգում:
«Եթե ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետություններն անհրաժեշտ համարեն ինչ-որ կերպ հակազդել կամ նոր իրողությունների հաշվառմամբ շտկումներ կատարել իրենց համակարգերում, ապա նման որոշումներ կընդունվեն»,- ընդգծել է Բորդյուժան:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը մեծապես թելադրված է այսրոպեական քաղաքական իրադրությամբ:
«Իհարկե, մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում: Մենք տեսնում ենք որոշակի գործողություններ, մենք լսում ենք այն հայտարարությունները, որոնք այսօր հնչում են ցամաքային զորքերի կամ օդուժի ավելացման, համատեղ զորավարժությունների թվաքանակի ավելացման վերաբերյալ»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու