Ադրբեջանը հարյուր բանտարկյալների կփոխանցի Իրանին
Աշխարհ
Ադրբեջանը մոտ ժամանակներս Իրանի Իսլամական Հանրապետությանը կփոխանցի հարյուր բանտարկյալի: Աս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Այդ իրանցիները տարբեր տարիների ձերբակալվել են Ադրբեջանում և այժմ հենց այնտեղ էլ կրում են իրենց պատիժը: Բանտարկյալներին Իրան տեղափոխելուց հետո վերջիններս իրենց պատիժը կշարունակեն կրել հայրենիքում:
Ազատազրկվածների մեծ մասը դատապարտված է թմրանյութերի անօրինական շրջանառության համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)