Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է հղել ՌԴ-ին Ժնևյան համաձայնագրի շրջանակներում
Աշխարհ
«Ուկրաինան նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին Ժնևյան համաձայնագրի որոշումներն իրականացնելու հարցով, որի նպատակն է լուծել և կարգավորել Ուկրաինայում սկսված և շարունակվող ճգնաժամը»,-հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան Twitter-յան իր միկրոբլոգում:
«Ռուսաստանի ԱԳՆ-ին նոտա ենք հղել Ժնևի համաձայնագիրը կյանքի կոչելու և Ուկրաինայի կառավարության հետ հստակ քայլեր իրականացնելու համար»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ժնևում կայացած քառակողմ (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն, Ուկրաինա) հանդիպման արդյունքում արտաքին գործերի նախարարներն ընդհանուր հայտարարությամբ են հանդես եկել: Ձեռք բերված փաստաթղթում ասվում է, որ բոլոր զինվորական խմբավորումները պետք է զինաթափվեն և բոլոր ապօրինաբար գրավված շենքերը, փողոցները, հրապարակները ազատեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու