Բայդենը հայտարարել է Կիևին տնտեսական օգնություն ցուցաբերելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին
Աշխարհ
Ուկրաինան կարող է հասնել էներգետիկական անվտանգության, բայց դրա համար ժամանակ կպահանջվի: Այս հայտարարությամբ ապրիլի 22-ին Կիևում հանդես է եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Շփվելով Գերագույն ռադայի պատգամավորների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի թեկնածուների հետ, նա ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է տնտեսական օգնություն ցուցաբերել Կիևին: Ընդսմին նա նախազգուշացրել է, որ երկրի ղեկավարությունը պետք է պայքարի «կոռուպցիայի քաղցկեղային ուռուցքի» դեմ:
Խոսելով նախագահական արտահերթ ընտրությունների մասին, որոնք Ուկրաինայում կանցկացվեն մայիսի 25-ին, նա նշել է, որ դրանք ամենակարևորը կլինեն հանրապետության պատմության մեջ:
Բայդենը Կիև է ժամանել ապրիլի 21-ին և այսօր հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու