Տուրչինովը Բայդենի հետ քննարկել է Ժնևի համաձայնագրի կատարման ընթացքը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանդիպում է ունեցել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում:
«Հանդիպման ընթացքում կողմերը արծարծել են Ուկրաինայի վերաբերյալ Ժնևի համաձայնագրի կատարման, ԱՄՆ-ի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների խնդիրները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Բայդենը հանդիպում է ունեցել է նաև Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների հետ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ