Ուկրաինան առանց կռվի Ղրիմը «տվեց» Ռուսաստանին, քանի որ այն իր տարածքը չէր համարում. Լուկաշենկո
Աշխարհ
Ուկրաինան առանց կռվի Ղրիմը «տվեց»Ռուսաստանին, քանի որ այն իր տարածքը չէր համարում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ինչո՞ւ դուք չպայքարեցիք Ղրիմի համար: Ձեր զինված ուժերն այնտեղ ավելի շատ էին, քան Ռուսաստանում: Դուք այդ տարածքը չպաշտպանեցիք, ուրեմն չեք կարծում, որ դա ձերն է: Եթե դուք մտածեիք, որ դա ձեր տարածքն է, դուք նրա համար կպայքարեիք»,-ասել է Լուկաշենկոն:
Սակայն նա նաև նշել է, որ Ղրիմը դե ֆակտո համարում է Ռուսաստանի տարածք: «Դե ֆակտո դա Ռուսաստանի տարածքն է: Դե յուրե՝ ոչ, քանի որ չկան պայմանավորվածություններ: Բայց դա թերևս ժամանակի հարց է», - ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե` թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու