Դոնեցկն ու Լուգանսկը շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե կանցկացնեն նույն օրը
Աշխարհ
Դոնեցկում դաշնայնացման կողմնակիցները ծրագրում են տարածաշրջանի կարգավիճակի շուրջը հանրաքվե անցկացնել Լուգանսկի իրենց համախոհների հետ նույն օրը: Այս մասին հայտնել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդ Դենիս Պուշիլինը:
Ըստ նրա` քվեաթերթիկներում կլինի նույն հարցը: «Շատ մեծ է հավանականությունը, որ մեզ մայիսի 11-ին կմիանան նաև Լուգանսկի դաշնայնացման կողմնակիցները:Կգործենք միևնույն համակարգով, նույն փաստաթղթային շրջանառությամբ»,-ասել է Դենիս Պուշիլինը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ավելացրել է նաև, որ ներկայումս վերջնական ավարտին են հասցվում իրականացվող աշխատանքները` շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել հարցերով:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ից Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում իրավիճակը խիստ սրվեց. Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում կազմակերպվում են բողոքի ցույցեր՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու և հանրաքվե անցկացնելու պահանջով: Չնայած` արդեն բավականին քիչ ժամանակ է մնացել Ուկրաինայում նշանակված նախագահական արտահերթ ընտրություններին, սակայն երկրի գրեթե ամբողջ հարավ-արևելքը չի ենթարկվում որևէ իշխանության:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու