ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն ապրիլի 23-26-ը կայցելի Հայաստան
Աշխարհ
ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) ապրիլի 23-26-ը կայցելեն Հայաստան: Պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ: Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:
Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Րոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: Մինչ Հայաստան գալը պատվիրակությունը կայցելի Ադրբեջան և Ուկրաինա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու