Հարավկորեական «Սևոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 150-ի
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Հարավկորեական «Սևոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվն անցած գիշերվա ընթացքում հասել է 150-ի: Այդ մասին ապրիլի 23-ին տեղեկացրել են առափնյա պահպանության տեղական շտաբում:
Ստորջրյա աշխատանքների ընթացքում փրկարարները երկրորդ օրն անընդմեջ օգտագործում են հեռակառավարվող ռոբոտներ: Հիմնական ջանքերն այժմ կենտրոնացված են երրորդ և չորրորդ տախտակամածների նավախցերի, ինչպես նաև երրորդ տախտակամածում գտնվող սրճարանի վրա:
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչը, որը ոստիկանության հետ միասին վարում Է նավաբեկության հետաքննությունը, հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել «Չհոնհեչժին հեուն» գործարկում ֆիրմայի կենտրոնակայանում և նրա մասնաճյուղերում: Հանրապետության կառավարությունն այսօր հայտնել է, որ լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան 260 մլն վոնի (250 հազար դոլարի) չափով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու