Մալայզիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Սինգապուրին պատկանող նավը
Աշխարհ
Քեթամ կղզու մերձակայքում ապրիլի 23-ի գիշերն անհայտ զինված անձինք հարձակվել են Սինգապուրին պատկանող նավի վրա, տեղեկացնում են Մալայզիայի իրավապահ մարմինները: Նշվում է, որ անձնակազմն, ամենայն հավանականությամբ, բաղկացած է Ինդոնեզիայի քաղաքացիներից: Ինչպես ավելի վաղ հաղորդել են Մալայզիայի առափնյա պահանության ծառայությունում, հարձակման հետևանքով երեք մարդ առևանգվել է, իսկ նավից պոմպահանվել է շուրջ երկու միլիոն լիտր դիզելային վառելիք:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը. հինգ տղամարդ, որոնցից երկուսը զինված են եղել հրազենով, իսկ ևս մեկը՝ մաչետեով, գրոհել են այն նավի վրա, որը Սինգապուրից ուղևորվում էր Մյանմա: Չարագործները կապկպել են նավապետին ու անձնակազմի անդամներին և ձեռնամուխ եղել վառելիքի պոմպահանմանը, նրանց դրա համար պահանջվել է շուրջ ութ ժամ: Ավարտելով պոմպահանումը՝ հարձակվողները փախել են:
Նշվում է, որ անձնակազմի անդամները չեն տուժել, սակայն երեք նավաստիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Ներկայումս նավը գտնվում է Փուլաու Անգսա նավահանգստում: Մալայզիայի առափնյա պահպանության ծառայությունը որոնում է հանցագործներին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ