Առնվազն 30 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար գնացքի վթարի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 30 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար գնացքի վթարի հետևանքով, ևս 55-ը տուժել են: Ապրիլի 23-ին հաղորդել է BNO News հրատարակությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Գնացքը նախօրյակին ռելսերից դուրս է ընկել երկրի Կատանգա հարավարևելյան նահանգի Կամինա քաղաքից ոչ հեռու: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ գնացքի ավերակների տակ, հնարավոր է՝ մարդիկ են գտնվում:
Գնացքի խորտակման պատճառը հայտնի չէ, կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)