Ամերիկյան Taylor հրթիռային ֆրեգատը մտել է Սև ծով
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Taylor ֆրեգատը մտել է Սև ծովի ջրատարածք: Այդ մասին հաղորդել է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը:
Ինչպես ասված է ռազմածովային ուժերի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում, նավի առաքելությունը «տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն» է:
«Taylor-ի առաքելությունն այն է, որ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշակիցներին հավաստիացվի այս տարածաշրջանում ընդհանուր նպատակների ձեռքբերման խնդրում փոխգործակցությունն ուժեղացնելու ևբարելավելու Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի վճռականությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նավը կգործի միջազգային օրենսդրության և Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում:
Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ դեպի Սև ծով ելք չունեցող երկրների ռազմանավերը կարող են ծովի ջրատարածքում գտնվել 21 օրից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու