Ղրիմի իշխանությունները 1.5 մլրդ դոլար են հավաքել խաղային գոտու ստեղծման համար
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, խաղային գոտու շինարարության համար Ղրիմի իշխանություններն արդեն 1.5 մլրդ դոլար են հավաքել: Այս մասին հայտնել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
«Ծրագրվում է ստեղծել առնվազն 10 հազար աշխատատեղ: Կծանրաբեռնվի ծառայությունների, տրանսպորտի և զբոսաշրջիկներին առնչվող մնացած բոլոր ոլորտները»,- ասել է Թեմիրգալիևը:
Նախատեսվում է խաղային գոտին կառուցել Ղրիմի հարավային ափին՝ մասնավոր ներդրումների հաշվին. որն ըստ նախնական հաշվարկներով՝ այն կզբաղեցնի 100 հա տարածք: Որպես երկրորդ տարբերակ՝ քննարկվում է Ալուշտայի և Յալթայի միջև ընկած տարածքը: Շինարարության վայրի վերջնական տարբերակը կորոշվի Պետդումայի կողմից խաղային գոտու ստեղծման մասին օրինագծին հավանություն տալուց հետո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու