ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով է անցկացվել
Աշխարհ
ՄԱԿ-ի կենտրոնատեղիի Դաք Համարսգյոլդի անվան դահլիճում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անց է կացվել Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի բանախոսներն են եղել թուրք մտավորականներ Հալիլ Բերքթայը (Սաբանջը համալսարան), Ֆիլիզ Չելիքը (Լոնդոնի համալսարան) և լրագրող Հայկո Բաղդաթը։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ամենամյա այս սեմինարին մշտապես վեր է հանում ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը, անդրադառնում կրթության ու կրթական ծրագրերի առաձնահատուկ դերին:
Օրվա բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին և ընդգծել այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Բանախոսները նաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ հնարավոր քայլերին՝ ներառյալ հայերի գույքի ու կարողությունների, ժառանգների փոխհատուցման հետ կապված հարցերին։
Գիտաժողովին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու