Մոսկվայի կարծիքով՝ Ուկրաինայում «շոուն ղեկավարում է» ԱՄՆ-ն. Լավրով
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Մոսկվան այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն է Ուկրաինայում «ղեկավարում շոուն»: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցի ժամանակ Կիևում հայտարարեցին հակաահաբեկչական գործողությունը վերսկսելու մասին: Հատկանշական է, որ Կիևի իշխանություններն այդ մասին հայտարարեցին Բայդենի այցի ժամանակ: Գործողությունն սկսելու որոշումը Կիևում ընդունել էին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջո Բրենանի ուղևորությունից հետո»,-նշել է Լավրովը:
«Ուստի ես պատճառներ չունեմ չհավատալու, որ ԱՄՆ-ն է ղեկավարում այդ շոուն»,-ավելացրել է նախարարը:
ՌԴ-ի ԱԳ նախարարն արձանագրել է, որ «Կիևի իշխանությունները չեն կատարել Ժնևի պայմանավորվածություններից ոչ մեկը»: «Այո, նրանք համաներման մասին օրենքի նախագիծ են մշակել, բայց այդ փաստաթուղթը չի վերաբերում քաղբանտարկյալներին»,-հավելել է նա:
Մինչդեռ Կիևի իշխանությունները հայտարարել են երկրի արևմուտքում և արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները լսելու եւ նրանց ընդառաջելու պատրաստակամության մասին: «Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արևմուտքում և արևելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները: Եվ ոչ միայն լսել, այլեւ ընդառաջել նրանց: Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնևյան համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու