Իրանը դատապարտում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարությունում դատապարտում են Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և դրանք համարում են անարդյունավետ քայլ:
«Մենք դատապարտում ենք պատժամիջոցները, Եվրամիությունը և ԱՄՆ-ը պետք Է հասկանան, որ նման մեթոդներն անարդյունավետ են: Այդ երկրները չպետք է մյուս պետություններին վերաբերվեն գերազանցության դիրքից», Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆհամի խոսքը մեջբերել է «Ֆարս» գործակալությունը:
«Կարծում ենք, որ ճգնաժամերը հարկ է կարգավորել բանակցությունների ուղիով, խաղաղ միջոցներով»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ