Վենետիկում «դատում են» Պորոշենկոյին, Օբամային և Վան Ռոմպեյին
Աշխարհ
Վենետիկում «Ռասելի ոչ պաշտոնական դատարանը», որտեղ հեռակա կարգով անցկացվելու է նախագահներ Պյոտր Պորոշենկոյի, Բարաք Օբամայի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի «դատը»՝ «Դոնբասի ռազմական հանցագործությունների խնդրով», արդեն մեկնարկել է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Այս ցուցադրական դատավարության նիստն սկսվել է տեղական ժամանակով ժամը՝ 10:00-ին:
Վենետիկի «Ռասելի դատարանի» կազմկոմիտեի նախագահ, Վենետիկի անկախ հանրապետության վերածննդի շարժման առաջնորդ Ալբերտ Գարդինի հաղորդմամբ՝ դատավարությանը հավատարմագրել են մի շարք օտարերկրացի լրագրողներ և հեռուստաալիքներ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վենետիկցի լրագրողների համար Դոնբասի ռազմական հակամարտության խնդիրը կարծես թե գոյություն չունի:
Գարդինի կարծիքով՝ նախագահների դատավարությունն ունի «իրավական և հասարակական նշանակություն»:
«Դատավարության ընթացքում կհայտարարվի Դոնբասում տիրող բարդ իրավիճակի մասին և կընդհատի Եվրոպայի քրեական լռությունը»,- ասել է կազմկոմիտեի նախագահը:
Նման «հատուկ տրիբունալն» առաջին անգամ անցկացվել է 1967թ.-ին փիլիսոփաներ՝ Բերտրան Ռասելլի և Ժան Պոլ Սարտրի նախաձեռնությամբ՝ Վիետնամի պատերազմական հանցագործությունները դատապարտելու համար: Հետագայում, նման «տրիբունալներ» անցկացվել են Չիլիի, Իրաքի, Պաղեստինի հարցերով: Սակայն նման տեսակի դատավարությունները իրավական ոչ մի հետևանք չեն հետապնդում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը