ԱՄՆ-ն 7-րդ ռազմանավն է մոտեցրել Պարսից ծոցին
Աշխարհ
Ամերիկյան բազմակի նշանակության Bataan նավը հազար ծովային հետևակայիններով ուղևորվել է Պարսից ծոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը' վկայակոչելով իրանական Press TV հեռուստաընկերությունը:
Bataan-ը նշյալ տարածաշրջանում կմիանա վեց այլ ամերիկյան ռազմական նավերին: Պարսից ծոցում են գտնվում ամերիկյան The Arleigh Burke, The Truxton, The Gunston Hall, The George Bush, The O'Kane, The Philippine Sea и The Mesa Verde նավերը:
Ինչպես հայտնում է իրանական հեռուստաընկերությունը, յոթերորդ ռազմական նավն ուղարկելու որոշումը ԱՄՆ-ի իշխանությունները կայացրել են Իրաքում իրավիճակի վատթարացման պատճառով, որտեղ կանոնավոր ուժերն ու կառավարամետ զինված խմբավորումները պայքար են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Հեռուստաընկերության տվյալներով' նախկինում Պենտագոնն Իրաք է ուղարկել մոտ 500 ամերիացի զինծառայող' ի լրումն այնտեղ արդեն գտնվող 300 «ռազմական խորհրդատուների», ովքեր ապահովում են Բաղդադում ԱՄՆ դեսպանության անվտանգությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը