Հնագույն սարկոֆագի կափարիչը աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել հնագույն սարկոֆագի կափարիչը` չնայած Եգիպտոսի դեսպանատան կողմից ներկայացրած բողոքին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական գործակալությունը:
Գծագրված 2 մետրանոց կափարիչը հայտաբերվել է 40 տարի առաջ մահացած որսորդի ու լրագրողի տանը:
Դեսպանատան աշխատակիցները պնդում են, որ սարկոֆագը չի կարող հանվել աճուրդի, քանի որ չունի արտահանման լիցենզիա:
«Սա ոչ սովորական ապրանք է: Պետք է հասկանալ, որ այն մշակութային արժեք է ներկայացնում իրենից, և մենք այն վերադարձնելու իրավունք ունենք»,-մեջբերում է Բրիտանական Guardian թերթի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը