ՌԴ–ում ՏԻՄ ընտրություններ են
Ռուսաստան
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ին, Մոսկվայում բացվել են քաղաքային դումայի պատգամավորների 6-րդ գումարման քվեարկության ընտրատեղամասերը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
Քվեարկությունը կշարունակվի մինչև երեկոյան ժամը 20:00-ն:
Արտահերթ քվեարկությունը անցկացվել է սեպտեմբերի 3-ից 13-ը: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի տեղեկության համաձայն, արտահերթ քվեարկել են մայրաքաղաքի 24 426 բնակիչներ:
Արտահերթ քվեարկողների թվում է եղել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, ով քվեարկել է սեպտեմբերի 10-ին:
ՏԻՄ ընտրություններն անցկացվում են ՌԴ բոլոր մարզերում բացի Ինգուշեթիայից: ՌԴ քաղաքացիները կընտրեն 30 մարզպետների և խորհրդարանի 14 պատգամավորների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)