«Վաղը գալու եք և նայեք այդ նույն աշխատակիցների աչքերին, ում ընտանիքների հացի դեմ այսօր քվեարկել եք»
Բլոգոսֆերա
Մարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր չգիտեմ ինչ լավ մտածված քայլերի արդյունքում բոյկոտել է Երևան քաղաքի մանկապարտեզների, գրադարանների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը, հիմա էլ փորձում է արդարանալ, ասելով, որ լավ չի ծանոթացել նախագծին, որ մտածում էին, խոսքը գնում է միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին։
Հիմա հարց՝ ինչի՞ քաղաքապետարանի աշխատակիցները մարդ չեն, իրավունք չունեն բարեկեցիկ Երևանում ապրեն, չպետք է նորմալ աշխատավարձ ունենան։ Դա ի՞նչ ասելու բան է։ Գոնե նման անհավասարակշիռ բաներ մի ասեք, վաղը գալու եք քաղաքապետարան մտնեք և նայեք այդ նույն աշխատակիցների աչքերին, ում ընտանիքների հացի դեմ այսօր քվեարկել եք»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու