«Հրապարակ». ՀՅԴ բյուրոյում կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը
Հայկական Մամուլ
ՀՅԴ բյուրոյում կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը, և կրկին այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Մարգարյանին սատարում են «հայաստանակենտրոն» ընկերները, իսկ Վիգենին՝ դրսի դաշնակցականները: Այնուհանդերձ, հարաբերությունների լարման ամենակարևոր «պահը» շատ ավելի նուրբ է. դրսի կառույցները գտնում են, որ իրենք դրսում շատ ավելի կուռ կառույց են, քան Հայաստանում է, և որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին Դաշնակցությունը պետք է լինի միջոցառումների կազմակերպման առաջին գծում, նույնիսկ՝ պետությունից առաջ, սակայն ներառնված չեն բավարար չափով:
Կզիջի՞ Հրանտն այդքան տարիների իր դիրքերն Ընդհանուր ժողովում՝ հարցրինք թերթի զրուցակցին. «Կախված է նրանից, թե ով դրսից կընտրվի Ընդհանուր ժողովում, և ներկայացուցչական ինչ կազմ կձևավորվի ընդհանուր առմամբ»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել