Լեհաստանում մահացել է հայտնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին
Գիտություն և Մշակույթ
86 տարեկանում մահացել է լեհ հայտնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով նրա կենսագրության հրատարակիչ Կշիշտոֆ Գենչելևսկիին:
Ստանիսլավ Միկուլսկին մահացել է նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 05:15-ին:
«Նա լեհական կինոյի կուռքն էր՝ անկրկնելի Հանս Կլոսը «Կյանքից ավելի թանկ» հեռուստասերիալից, հիանալի, զգայուն մարդ»,- նշել է Գենչելևսկին:
Իր դերասանական ուղին Միկուլսկին սկսել է անցյալ դարի 50-ական թվականներից: Նա աշխատել է Վարշավայի մի քանի թատրոններում՝ խաղալով 80-ից ավելի դեր, այդ թվում նաև՝ Համլետի դերը:
Նա նաև նկարահանվել է հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդայի ֆիլմերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)