Արսեն Աղաբաբյանը վերընտրվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնում Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելը Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Temu-ն փոխում է առեւտրային կանոնները Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Բժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան 18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակ Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը 

Ֆրանսիական «Le Droit de Vivre» պարբերականը ծավալուն հոդվածաշար է նվիրել Հայոց ցեղասպանության տարելիցին

Գիտություն և Մշակույթ

Ֆրանսիական «Le Droit de Vivre» պարբերականի N653-ի (2014թ. դեկտեմբեր-2015թ. հունվար) գլխավոր, 13 էջանոց հոդվածաշարը (18-31 էջեր) նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածաշարը պատրաստված է խմբագրության կողմից` հռչակավոր ցեղասպանագետ, պրոֆեսոր Իվ Տերնոնի և Collectif VAN (Vigilance Arménienne contre le Négationnisme -«Ժխտողականության դեմ հայկական զգոնություն») կազմակերպություն ղեկավաÖ € Սեդա Փափազյանի մասնակցությամբ:

Հոդվածաշարի ներածական մասում` (էջ 18) գլխավոր խմբագիր Անտուան Սպիրի խմբագրականում, մասնավորապես, ասված է. «Սա 20-րդ դարի պատմության սև էջերից է, ավաղ, դեռ վիճարկվող Թուրքիայի կողմից: Այս ողբերգությունը հետապնդում է զոհերի ժառանգներին սերնդեսերունդ: Ստամբուլում հայկական անվանումները ջնջվել են, և Էրդողանի ռեժիմը շարունակում է տարածել անտանելի ժխտողականությունը: Բայցև արդեն մոտ երկու տասնամյակ թուրք դեմոկրատները պայքարում են, որպեսզի 1915-ի ցեղասպանության մասին ճշմարտությունը գտնի իր ճանապարհը: Ֆրանսիայում մենք բազմա թիվ ենք, ով ցանկանում է, որ ոճրագործության ժխտողները վերջապես պատժվեն: LICRA-ում, մենք հանձն ենք առնում հայկական ճրագը վառ պահել ողջ 2015թ. ընթացքում»:

Խմբագրականին կից ներկայացված է Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած մեկդարյա ժամանակագրությունը: Նշվում են ինչպես ցեղասպանության կազմակերպման, իրականացման տարեթվերը և հետևանքները, այնպես էլ ցեղասպանությանը հաջորդած տարիների կարևոր իրադարձությունները` «Նեմեսիս» գործողությունը, «ցեղասպանություն» եզրույթի հիմնումը, Հայոց ցեղասպանության հիսունամյակի առիթով ազգային զարթոնքը թե Հայաստանում, թե Սփյուռքում, Հայկական գաղտնի բանակի` Ֆրանսիայում ակտիվության տասնամյակը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչումը և վերջին տասնամյակի զարգացումները (Հրանտ Դինքի սպանություն, թուրք մտավորականների ստորագրահավաք, Հասան Ջեմալի գիրք, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական):

«Չնայած ապացույցներին, Էրդողանը դեռ ժխտում է» վերնագրով հոդվածում (էջ 19-21) հեղինակ Ալեն Բարբանելը, Իվ Տերնոնի խոսքերը մեջբերելով` ներկայացնում է թուրքական ժխտողական քաղաքականության գլխավոր բաղադրիչները` քննադատաբար անդրադառնալով կեղծիքի պետական քարոզչությանը, պատմաբանական վեճերի` որպես անվերջ ժամանակ ձգելու միջոց օգտագործմանը և խոսելում է թուրք մտավորականների դիրքորոշման մասին` Ջեմալ օրինակով: Խոսելով, մասնավորապես, Էրդողանի կողմից ներկայացված ցավակցությունների մասին, հոդվածագիրը հեգնում է. «Նույնիսկ երբ Էրդողանը համաձայնում է, որ հայերը կյանքեր են կորցրել, այդպես էլ անհայտ է մնում, թե ինչպես են կորցրել, և ով է այդ կյանքերը խլել:» Հոդվածին զուգահեռ էջ 19-ում ներկայացված է տեղեկատվություն Ֆրանսիայի նախագահի 2015թ. ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցի, իսկ էջ 20-ում Փարիզում մարտի 25-28-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի միջոցառումները համակարգող հանձնախմբի կողմից կազմակերպվելիք գիտնականների և հետազոտողների միջազգային համաժողովի մասին:

«Ցեղասպանության նախատիպը» վերնագրով հարցազրույցում (էջ 22-23) ցեղասպանագետ Իվ Տերնոնը ներկայացնում է ցեղասպանության մոդելը՝ գաղափարի ծագման փուլից մինչև դրա իրականացումը: Գիտնականը վերլուծում է երիտթուրքերի իշխանության գալու հետևանքները և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման կարևորությունը թյուրքիզմի գաղափարի առաջխաղացման համար: Հարցազրույցում վերջինս վերլուծում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայում թութսիների ցեղասպանության ընդհանրական կետերը և հանգում եզրակացության, որ հայերի ցեղասպանությունը, լինելով հաջորդող ցեղասպանությունների նախատիպը, միաժամանակ տարբերվում է այլ ցեղասպանություններից՝ իրագործողի կողմից շարունակվող ժխտողականությամբ, ինչը անհնարին է դարձնում նաև դրա արդար հատուցումը: Հարցազրույցում Տերնոնը առաջ է տանում նաև այն հիպոթեզը, որ ներկայիս Թուրքիայում մոտ մեկ միլիոն հայկական արմատներ ունեցողներ են ապրում:

«Ցեղասպանությունը մի հոր օրագրում և իր դստեր հիշողության մեջ» հոդվածը (էջ 24) պատմում է ֆրանսահայ հրապարակախոս Ժանին Ալթունյանի՝ իր հոր օրագրի միջոցով վերապրած ցեղասպանության մասին: Ընտանեկան պատմությանը զուգահեռ ներկայացվում է նաև հոր օրագրի տպագրման պատմությունը և կոլեկտիվ տրավմատիզմի մասին Ժանին Ալթունյանի հոգեվերլուծական աշխատությունների վերաբերյալ տեղեկատվություն: «Հասան Ջեմալի խիզախ խոստովանությունը» հոդվածն (էջ 25) իր հերթին պատմում է վերջին տարիներին աղմուկ հանած՝ Ցեղասպանության գլխավոր իրագործողներից Ջեմալ փաշայի թոռան կողմից պատմական իրողության հետ առերեսումը և հրապարակային ճանաչումը՝ իր՝ 2012թ. լույս տեսած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի միջոցով:

«Երջանիկ, ինչպես հայը Ֆրանսիայում» վերնագրով հոդվածը (էջ 26-27) նվիրված է հայկական արմատներով ֆրանսիացիների՝ երկու մշակույթով լցված կյանքին: Հոդվածը մեջբերում է համայնքային կյանքում մի շարք ակտիվ ֆրանսահայերի խոսքերն առ այն, որ Ֆրանսիայի հայերի մեջ երկու մշակույթները՝ արմատների և ընդունած երկրի, իրար չեն խանգարում: Հոդվածում խոսվում է նաև հայերեն լեզվի պահպանման կարևորության, համայնքի մշակութային կյանքի և Հայ առաքելական եկեղեցու մասին: Հոդվածն ավարտում է ընդգծելով, որ հայկական արմատներով ֆրանսիացիները հաջողվա ծ ինտեգրման օրինակ են, ովքեր նվիրված լինելով Ֆրանսիային՝ չեն մոռանում և միշտ հետաքրքրվում են իրենց արմատներով:

«Դեր Զոր. զոհաբերված հուշարձան» հոդվածը (էջ 28) պատմում է Հայոց ցեղասպանության ընթացքում Դեր Զորի խորհրդանիշի և հետագայում աշխարհի տարբեր ծայրերից հայերի ուխտագնացության վայր դառնալու մասին: Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-եկեղեցու ավերմանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Խոսելով հուշարձանի ավերման գործում թուրքական հնարավոր հետքի մասին՝ հոդվածն անդրադառնում է նաև Քեսաբի վրա հարձակմանը՝ նշելով, որ Թուրքիայ ի կողմից ահաբեկչական խմբավորմանը սատարելու ապացույցներն օր օրի ավելանում են: Հոդվածագիրը նաև նշում է, որ ահաբեկիչների հարձակման պատճառով միջազգային ճանաչում ձեռք բերած Կոբանե քաղաքը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի կողմից և այնուհետև միայն հյուրընկալել քրդերին՝ աստիճանաբար վերածվելով քրդական քաղաքի:

Հոդվածաշարի նախավերջին բաժինը (էջ 29-30) անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը նվիրված կինեմատոգրաֆիային: Նախ, ներկայացվում է ֆրանսահայ կինոգործիչ Ժակ Կեբադյանի երկար տարիների աշխատանքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերը, ցեղասպանությունից փրկվածների հետ նկարահանված հարցազրույցները, որոնք հետագայում փոխանցվել են Ֆրանսիայի ազգային տեսաձայնային ինստիտուտ: Հոդվածում նշվում է, որ 60-ականներից ի վեր Կեբադյանը ակտիվ նկարահանումներ է իրականացնում. վերջին ֆիլմը, որ ներկայումս պատրաստվում է, նվիրված է լինելու «Եր ազ» ֆրանսահայ պարային համույթին:

Այնուհետև համառոտ ներկայացված են Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված գեղարվեստական ֆիլմերը, որոնց շարքում են հոլիվուդյան «Հոշոտված Հայաստանը» (1919թ.), Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1977թ.), հոլիվուդյան «Մուսա Լեռան քառասուն օրը» (1982թ.), ֆրանսահայ Անրի Վեռնոյի «Մայրիկը» (1991թ.), կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատը» (2002թ.), Գերմանիայի թուրք Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմը (2015թ.), ինչպես նաև դեռևս միայն հատարարված «Genex» ֆիլմը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածաշարի վերջին հոդվածը (էջ 31) LICRA-ի հետ համագործակցող Collectif VAN կազմակերպություն ղեկավար Սեդա Փափազյանի «Հայեր, հրեաներ, թութսիներ. իրական համերաշխություն, թե զոհյալի պատեհապաշտություն» հրապարակախոսականն է, որտեղ վերջինս անդրադառնում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների փոխխհարաբերություններին և զոհի կարգավիճակի մրցակցությանը: Սեդա Փափազյանը ցավով արձանագրում է, որ ֆրանսահայերի կողմից Հոլոքոստի հանդեպ հարգալից վերաբերմունքը և հակասեմականության դեմ պայքարին մասնակցելը հաճախ ընկալվում է որպես ոչ թե սատարում, այլ հրեաների ազդեցիկության օգտագործում՝ ըստ պատեհ առիթի: Մինչդեռ հայերը, լինելով ցեղասպանության զոհ դարձած առաջին ժողովուրդը, ցանկացած այլ ցեղասպանությունների հանդեպ ենթագիտակցորեն ունեն սրտացավ մոտեցում: Ավարտելով իր հրապարակախոսական հոդվածը՝ Սեդա Փափազյանը միասնության կոչ է ուղղում ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարող բոլոր միավորումներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսեն Աղաբաբյանը վերընտրվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնում Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըTemu-ն փոխում է առեւտրային կանոններըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըԲժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակՆշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառներըՀոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունըՌուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ
Ամենադիտված