30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի լինի G7-ի կազմում. Յունկեր
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ 30 տարուց ԵՄ ոչ մի երկիրը չի մտնի G7-ի կազմի մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով՝ Եվրոպային զգալի փոփոխություններ են սպասվում` կապված գլոբալ տնտեսական գործընթացների հետ:
Յունկերը մատնանշել է Եվրոպայի սահմաններից դուրս բնակչության թվաքանակի աճը: Նա ասել է, որ եթե 1900 թվականին Եվրոպայում էր ապրում Երկրի բնակչության 20 տոկոսը, ապա 2100-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 4 տոկոս:
«30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր այլևս չի կարող լինել առաջատար տերությունների յոթնյակի մասնակից»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու