Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններում համբերություն է հարկավոր. Իվանիշվիլի
Աշխարհ
Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է համբերությամբ զինվի և սպասի իր ժամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմեդի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Կարծում եմ, որ մենք պետք է համբերությամբ զինվենք և սպասենք մեր ժամին, բայց մինչ այդ մենք չպետք է անգործ նստենք, այլ պետք է ամրապնդենք տնտեսությունը, ժողովրդավարական հաստատությունները և դեմոկրատական արժեքները և այդժամ մենք արդյունք կունենանք: Մենք իրական հնարավորություն չունենք անսասան պահելու մեր դիրքերը և պետք է համբերենք, նույնիսկ եթե գործողությունները վիրավորական են, քանի որ մենք չունենք ոչ մի այլ ռեսուրս, բացի հայտարարություններ անելուց և դրա հետ պետք է հաշվի նստել»,- հավելել է Իվանիշվիլին, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու