«Հայոց ցեղասպանություն»-ը Yahoo-ում ամենաշատ փնտրված տասը հարցումներից մեկն է
Աշխարհ
Հայոց ցեղասպանությունը դարձել է Yahoo որոնողական ցանցում հունվարի 28-ին ամենաշատը փնտրված տասը թեմաներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթերի» իր միկրոբոլգում հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:
Yahoo որոնողական ցանցի օգտատերերի կողմից անցկացված որոնումների ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը հայտնվել է իններորդ հորիզոնականում: Համփարյանը շնորհակալություն է հայտնել հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործով ընթացող լսման ժամանակ հայկական կողմը ներկայացնող Ամալ Քլունիին և Ջեոֆրի Ռոբերտսոնին, ովքեր ևս նպաստել են խնդրի արծարծմանը համացանցում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել