ԱՄՆ-ը` ԵՄ-ի հետ համակարգելու են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը. Սպիտակ տուն
Աշխարհ
Միացյալ Նահանգները քննարկում են Եվրամիության հետ` Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, քանի որ կարծում են, որ նրա գործողությունները ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է RT-ն` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը «եվրոպական դաշնակիցների հետ քննարկում են» հետագա քայլերը`ուղղված տվյալ ոլորտին, «որպեսզի պատժամիջոցները լինեն մաքսիմալ արդյունավետ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը «շարունակելու է ուսումնասիրել նոր հակառուսական պատժամիջոցների հնարավորությունը», այսօր նաև հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու