Սինայում հարձակումների շարքի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ի եգիպտական թևը
Աշխարհ
Սինայի թերակղզու հյուսիսում հարձակումների շարքի պատասխանատվությունն ստանձնել է «Անսար բեյթ ալ-Մաքդիս» ջիհադիստական խմբավորումը: Հարձակումների հետևանքով զոհվել է 27 մարդ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Անսար բեյթ ալ-Մաքդիս»-ի գրոհայիններն անցյալ տարի հայտարարել էին, որ ենթարկվում են Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Հինգշաբթի օրը գրոհայիններն ականանետով ռմբակոծել են Հյուսիսային Սինայի Անվտանգության ուժերի վարչության շտաբը Ար-Արիշ քաղաքում և իրականացրել երկու այլ ահաբեկչություններ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու