Հունաստանի վարչապետը ԵԽ-ի նախագահին է ներկայացրել բարեփոխումների լայնածավալ ծրագիրը
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունվարի 29-ին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին ներկայացրել է բարեփոխումների լայնածավալ ծրագիրը, որը մշակվել է Հունաստանի կառավարության կողմից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գավրիիլ Սակելարիդիսին:
«Վարչապետը Շուլցին է ներկայացրել Հունաստանի կառավարության բարեփոխումների և առաջնահերթությունների լայնածավալ ծրագիրը, որպեսզի բոլորովին նոր հիմքով նախաձեռնի գործընկերների հետ քննարկումը: Այդ համապարփակ ծրագիրը ներկայացնելուց հետո` հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ կոշտ տնտեսության քաղաքականությամբ Եվրոպական Միությունը չի կարող դուրս գալ ճգնաժամից»:
Կաբինետի ներկայացուցիչը նշել է, որ ծրագիրը, որի իրականացումն առաջնային է կառավարության համար, պարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրեր, պետական կառավարման բարեփոխումներ և կայուն ու արդար հարկային համակարգի ներդրում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու